News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամը մտադիր է դրամաշնորհ հատկացնել ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ընդլայնման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման համար:

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ բանկի և «Կովկաս. ՌԴ» ԲԸ-ի միջև համապատասխան հուշագիր ստորագրվեց Սոչիում «Եվրասիական կոնգրեսի» շրջանակում։

Փաստաթուղթն ուղղված է «Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում «Վերին Լարս» անցակետի ուղղությամբ տրանսպորտային-լոգիստիկ և ճանապարհամերձ ենթակառուցվածքների զարգացում» խոշոր ներդրումային նախագծի իրականացմանը: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 200 մլն դոլար, որից 150 մլն դոլարը կֆինանսավորի հենց բանկը:

Հուշագրով նախատեսվում է փոխգործակցել ֆինանսատնտեսական մոդելի տարբերակների մշակման և ներդրումային ծրագրի կառուցվածքի, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսավորման ապահովման այլ միջոցների շուրջ:

«Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետը և դրան հարող տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքը եվրասիական տրանսպորտային շրջանակի մեջ մտնող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի կարևոր տարրերն են:

Այսօր սա Հայաստանի համար միակ ցամաքային երթուղին է, որն առևտրատնտեսական կապեր է ապահովում ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ։ Նախագծի իրականացումը ժամանակակից լոգիստիկ հանգույց կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի միջև երթուղու վրա։

Բացի այդ, այս անցակետով իրականացվում են ուղևորների և բեռների փոխադրումներ Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Այդ փոխադրումների ծավալները վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել են։ Նախագծի իրականացումը թույլ կտա որակապես բարելավել սահմանահատման պայմանները միջազգային ավտոփոխադրումներ իրականացնող վարորդների, ինչպես նաև ուղևորների համար՝ ստեղծելով անվտանգ կայանատեղիներ, օժանդակ սպասարկման ենթակառուցվածքներ, ինչն իր հերթին էական դրական ազդեցություն կունենա սահմանահատման ժամանակի և ճանապարհային երթևեկության անվտանգության վրա այս կարևորագույն տրանսպորտային միջանցքում, հատկապես ձմռանը, երբ եղանակային պայմանները վատանում են և սահմանային անցակետի մուտքերի մոտ մեծ թվով ավտոմեքենաներ են կուտակվում։

Ծրագրի շրջանակում կստեղծվի 350 մեքենայի համար նախատեսված անվտանգ կայանատեղի, ինչպես նաև հյուրանոց, մաքսային ծառայությունների և սպասարկման կազմակերպությունների տեղակայման մոդուլային գրասենյակային շենք, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման գոտի, բենզալցակայաններ, էլեկտրական մեքենաների լիցքավորման գոտի, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, խանութներ, սրճարաններ և այլն:

Կկառուցվի նաև բազմաֆունկցիոնալ մեծածախ բաշխիչ կենտրոն, որը կապահովի մշտապես պահպանվող ջերմաստիճանային ռեժիմով պարենային արտադրանքի պահպանումը, այդ թվում՝ սառցախցիկներ:

Տրանսպորտային-լոգիստիկ նոր ենթակառուցվածքը պետք է դառնա պետական (տարածաշրջանային) տրանսպորտային համակարգի մաս և ռազմավարական դերակատարություն ունենա եվրասիական տրանսպորտային կարկասում, որն ապահովում է կովկասյան տարածաշրջանով անցնող «Հյուսիս-հարավ» և «Արևելք- արևմուտք» տրանսպորտային միջանցքների միացումը: Ծրագրի իրականացման արդյունքը պետք է լինի առևտրի ծավալների, միջազգային փոխադրումների և տարանցման ծավալների աճը, տարածաշրջանում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը և բիզնեսի եկամուտների աճը՝ մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման և որակի բարձրացման շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ