News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել՝ սահմանափակելով մի շարք ապրանքների ներմուծումն ու արտահանումը։ Այս մասին ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Պատժամիջոցների նոր փաթեթը մեծացնում է տնտեսական ճնշումը Լուկաշենկոյի և նրա ռեժիմի վրա, որոնք ակտիվորեն նպաստում են Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին՝ անտեսելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Մենք կշարունակենք խստորեն աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Միացյալ Թագավորությունը չի վարանի նոր միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, որոնք օգնում են Պուտինին պատերազմել»,- ասել է գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլեվերլին:

Սահմանված պատժամիջոցները ենթադրում են Բելառուսից ոսկու, փայտանյութի, կաուչուկի և ցեմենտի ներմուծման արգելք։ Սահմանափակումներ են մտցվում նաև Բելառուսին արդյունաբերական սարքավորումների, թղթադրամների և ապրանքների մատակարարման հարցում, որոնք կարող են օգտագործվել քիմիական և կենսաբանական զենք ստեղծելու համար։ Սահմանափակումները բացատրվում են նրանով, որ Բելառուսի ղեկավարությունը իբր «թույլ է տվել Ռուսաստանին օգտագործել իր ցամաքային ու օդային տարածքը՝ հրթիռների և անօդաչու սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելու Ուկրաինայի տարածքին», ինչպես նաև իբր տրամադրում է ռուսական զորքերին նյութատեխնիկական աջակցություն։

Բրիտանական ԱԳՆ-ն նաեւ խոստացել է թույլ չտալ պատժամիջոցների ենթարկված բելառուսական լրատվամիջոցներին «քարոզչություն տարածել Մեծ Բրիտանիայում»։ Սա նշանակում է, որ «սոցիալական ցանցերը և ինտերնետ ծառայություններ մատուցողները կսահմանափակեն մուտքը պատժամիջոցների տակ գտնվող բելառուսական լրատվամիջոցների կայքեր, ինչպես արդեն արվում է պատժամիջոցների ենթարկված ռուսական կազմակերպությունների նկատմամբ», ասվում է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օտտավան Կիևին կտրամադրի 35 անօդաչու թռչող սարք, զինամթերք և կօգնի Leopard 2-ի սպասարկման հարցում
Մենք նաև Ուկրաինային կուղարկենք 35 անօդաչու թռչող սարքեր, որոնք հագեցած են բարձր հստակության...
Sky-ը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերը Սևաստոպոլին հարվածել են «Storm Shadow» հրթիռներով
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, քաղաքի վրա հարձակման ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգը հինգ հրթիռ է խոցել
NBC. Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ATACMS հրթիռների փոքր խմբաքանակ կտրամադրի
Զենքի մատակարարման որոշման պաշտոնական հրապարակման ժամկետների կամ ամսաթվերի մասին տեղեկություն դեռ չի տրամադրվել
Բորել․ Պետք է խուսափել Չինաստանի, Ռուսաստանի և գլոբալ Հարավի որոշ մասերի դաշինքից
Նա խոստովանել է, որ ինքը «գլոբալ հարավ» եզրույթի երկրպագու չէ, բայց կա մի կազմակերպություն, որը «իրեն  արևմտյան մոդելների այլընտրանքի մաս է համարում»
Հացահատիկի ներկրման շուրջ տարաձայնությունները չեն ազդի Վարշավայի և Կիևի հարաբերությունների վրա. Լեհաստանի նախագահ
Անցյալ շաբաթ Լեհաստանը որոշեց երկարաձգել ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը...
Ակնկալվում է, որ Ուկրաինայի պատերազմը մեծ ազդեցություն կունենա եվրոպական երկրների տնտեսությունների վրա
Եվրոպան տեսել է էներգակիրների գների աճ, ֆինանսական շուկաներում ցնցումներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ