News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքն առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող քաղաքների վարկանիշում: Այս մասին վկայում են IQAir միջազգային կայքի տվյալները, որը հետեւում է աշխարհի խոշորագույն քաղաքների օդի որակին:

Կանադայում հրդեհների պատճառով Նյու Յորքն առաջ է անցել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից եւ Թել Ավիվից: Ժամը 13:40-ի դրությամբ քաղաքում օդի որակի ինդեքսը կազմել է 185՝ «վնասակար»։

Կանադայի անտառային հրդեհները հանգեցրել են նրան, որ Նյու Յորքը, Վաշինգտոնը, նրանց շրջակայքը եւ հյուսիսարեւելյան որոշ նահանգներ պատված են դեղնավուն մոխրագույն մշուշով: Նյու Յորքի առողջապահության եւ հոգեկան հիգիենայի դեպարտամենտի տեղեկատվության համաձայն ՝ քաղաքը գրանցել է 1960-ականներից ի վեր օդի ամենավատ որակը: Իսկ քաղաքապետ Էրիկ Ադամսը նախազգուշացրել է, որ իրավիճակը կշարունակի վատթարանալ:

Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանը եւ Նյու Ջերսիի Նյուարք Լիբերթին թռիչքներ չեն ընդունում տեսանելիության նվազման պատճառով: Նյու Յորքի իշխանությունները բնակիչներին կոչ են անում փողոցում դիմակներ կրել։

Կանադայի տարբեր շրջաններում անտառային հրդեհները մոլեգնում են արդեն մի քանի շաբաթ։ Հունիսի 6-ի դրությամբ հրդեհի ավելի քան 400 օջախ է եղել, որոնցից ավելի քան 200-ը դեռեւս չի հաջողվում վերահսկել: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են զորքերը, իշխանությունները հայտարարել են տուժածներին օգնելու համար միջոցներ հավաքելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ