News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր է նշանակվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել էր ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք էին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը:

Իսկ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշում էր կայացրել չառաջադրվել:

Էդվարդ Սանդոյանը 1998–ի ապրիլից մինչև 1999–ի հունիսը եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ