
Հնդկաստանից Ջագադիշ Պիլաին ձայնագրել է պատմության ամենաերկար երաժշտական թրեքը. այն տևում է 138 ժամ, 41 րոպե և 20 վայրկյան, ինչը բավարար է գրեթե վեց օր շարունակական լսելու համար:
Ստեղծագործությունը հիմնված է «Ռամաչարիտամանաս» էպիկական պոեմի վրա, որը նշանակում է «Ռամայի գործերի օվկիանոս»։ Հինդու գրականության գլուխգործոցներից մեկը համարվող ստեղծագործությունը բաղկացած է ավելի քան 10 000 չափածոներից։
Բանաստեղծությունը գրված է ավադհի բարբառով, որը պատկանում է հինդի լեզվաընտանիքին։ Այն հիմնված է հայտնի Ռամայանայի վրա և պատմում է լեգենդար Վիշնու ավատար Ռամայի գործերի մասին։
Թրեքի ձայնագրությունը բժիշկ Պիլայից պահանջել է ընդհանուր առմամբ չորս տարի, 63 օր և 295 ժամ: Ռեկորդը սահմանվել է Վարանասի քաղաքում, որն աչքի է ընկնում որպես հինդուիզմի հոգեւոր կենտրոն։