News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան 7 երկրների նախագահներ հունիսի 17-ին կայցելեն Մոսկվա՝ ուկրաինական կարգավորման խաղաղ առաքելության շրջանակներում։ Այս մասին հինգշաբթի ասվում է Brazzaville Foundation կազմակերպության կոմյունիկեի մեջ, որը նպաստում է այցին։

Նշվում է, որ խոսքը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսի, Կոմորյան կղզիների նախագահ Ազալի Ասումանիի, Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգեսոյի, Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտա Մուսևենիի, Սենեգալի նախագահ Մակի Սալյայի, Զամբիայի նախագահ Հակաինդե Հիչիլեմի, ինչպես նաև, հավանաբար, Եգիպտոսի նախագահ Աբդելի Ֆաթթահ ալ-Սիսիի մասին է:

Աֆրիկայի առաջնորդները հունիսի 16-ին կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, իսկ հունիսի 17-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասվում է զեկույցում։

Առաջին անգամ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման աֆրիկյան նախաձեռնության մասին հայտնի դարձավ մայիսի կեսերին, երբ Ռամաֆոսան հայտարարեց, որ հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Զելենսկու հետ։ Զրույցների ընթացքում նա նախանշել է աֆրիկյան առաջնորդների առաքելություն Մոսկվա և Կիև ուղարկելու պլանները՝ քննարկելու խաղաղ կարգավորման հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է Իրանից առգրաված ավելի քան 1 միլիոն փամփուշտ
Խոսքը 7,62 միլիմետր տրամաչափով փամփուշտների մասին է
CNN. ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Իրանից առգրաված զենքն ու զինամթերքը
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը այս քայլի մասին կհայտարարի մինչև այս շաբաթվա վերջ
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին...
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ