News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բանակը ցույց տվեց, որ ինքն է մեր անվտանգության միակ երաշխավորը եւ ունակ է պաշտպանելու երկրի տարածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«Ցանկացած բանակցային գործընթաց սեփական շայհն առաջ տանելու գործընթաց է, ուրիշ ոչ մի բան: Նույնիսկ, եթե դու ցույց ես տալիս, որ պատրաստ ես ցեղասպանվել, պատրաստ ես թրքանալ, հայտարարություններով իրականում, դու դրա տակ քողարկված պետք է պատրաստես քո զինված ուժերը, քո դիմադրությունը, քո բնակչության համապատասխան միլիտարիզացիան վտանգներին համապատասխան: 2020 թվականից այս կողմ մեր պետական մեքռենան կարծես կոտրված լինի: 2020 թվականի պատերազմից առաջ նման պահվածք չէին դրսեւորում, մեր քաղաքական էլիտայի ոչ մի ներկայացուցիչ, դուխները տեղն էր, աշխատանքներ անում էին, Հորդանանից ինչ-որ զենքի տեսակներ, բան: Բանակը ցույց տվեց, որ ինչքան էլ հին մտածելակերպի կրող կառույց է,ինքը մնում է միակ երաշխիքը մեր անվտանգության»,- ասաց նա:

Վարդանովը կարծում է, որ Հայաստանում միակ կուսակցությունը, որին պետք է անպայման բոլորը անդամագրվեն «բանակն է». «Մնացած բոլոր կուսակցությունները պետք է լինեն ձեւական, իրար դեմ պայքարելու միջոց, սակայն բոլորը պետք է պայքարեն այն թշնամու դեմ, որ հայտարարել է, որ չի ցանկանում Հայաստան լինի, հայերը նույնիսկ աշխարհով ցրված էլ չպետք է լինեն»:

Տպել
Ամենաշատ