News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Հունիսի 8-ին Անկարայում տեղի ունեցավ մայիսի ընտրություններից հետո Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խորհրդի նիստը նախագահել է նախագահ Էրդողանը։

Հանդիպումից հետո տարածվել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական հայտարարություն, որտեղ նշվում է, որ «ռուս-ուկրաինական պատերազմը մեծացնում է ռիսկերը տարածաշրջանի համար»։ Նշվել է, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերում։

Ինչ վերաբերում է սիրիացի փախստականների հետ կապված իրավիճակին, Թուրքիայի ԱԱԾ-ն կարծում է, որ միջազգային համագործակցության շրջանակներում կարևոր է ապահովել հակամարտություններից փախած սիրիացիների կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձը։

ԱԱԾ-ն ընդգծում է, որ Անկարան աջակցում է երկխոսության գործընթացին, որպեսզի Կոսովոյում լարվածությունը չվերաճի ճգնաժամի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է Իրանից առգրաված ավելի քան 1 միլիոն փամփուշտ
Խոսքը 7,62 միլիմետր տրամաչափով փամփուշտների մասին է
CNN. ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Իրանից առգրաված զենքն ու զինամթերքը
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը այս քայլի մասին կհայտարարի մինչև այս շաբաթվա վերջ
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին...
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ