
Մենք ամեն ինչ արեցինք ուկրաինական բանակի հակահարձակման նախապատրաստման համար։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նա բացատրեց, որ դա վերաբերում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Կիևին աջակցելու ողջ հավաքական Արևմուտքի ջանքերին։
ԱՄՆ նախագահը լավատեսական վերաբերմունք է հայտնել նաև Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունների վերաբերյալ։