News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ֆինանսավորել Ուկրաինայի աջակցությունն «այնքան, որքան կպահանջվի»։ ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը, տեղեկացրել է Reuters-ը։

«Այսօր մենք քննարկել ենք մեր աջակցությունն ուկրաինացի ժողովրդին, որը պաշտպանվում է Ռուսաստանի եւ [Վլադիմիր] Պուտինի դաժան ագրեսիայից,- ասել է Բայդենը։- Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգներն ավելի քան 50 գործընկերների հետ միասին պարտավորվել են օգնություն ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտներ վարչապետին ուժեղ առաջնորդության համար»։

Նախագահն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան Սունակի ղեկավարությամբ Կիեւին «զգալի օգնություն է ցուցաբերում անվտանգության ոլորտում եւ ուսուցանում է ուկրաինական զորքերին, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ օգտագործել սարքավորումներն ու զինամթերքները, որոնք մենք կոլեկտիվ տրամադրում ենք»։

Բայդենը նշել է, որ Վլադիմիր Զելենսկու կառավարության եւ ամերիկյան դաշնակիցների ու գործընկերների հետ բանակցություններում գլխավոր թեման «երկարաժամկետ անվտանգությունն է պատերազմից հետո ապագա ագրեսիան զսպելու համար»։

«Մենք առաջ ենք մղում այս նպատակը՝ նրանց աջակցություն ցուցաբերելով,- ասել է նախագահը։- Մենք անհրաժեշտ ֆինանսավորում կցուցաբերենք Ուկրաինային այնքան, որքան կպահանջվի»։

Ռիշի Սունակն ասել է, որ «Մեծ Բրիտանիան հպարտանում է իր ավանդով» ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարում՝ տանկեր, հեռահար զենք տրամադրելով եւ ուսուցանելով զինծառայողներին։

«Թող ոչ ոք չկասկածի, որ ԱՄՆ առաջնորդությունը եւ ռեսուրսները վճռական ավանդ են, որոնք թույլ են տալիս դեմոկրատիայի եւ ազատության ուժերին հաղթանակել,- ավելացրել է վարչապետը։- Մեր բախտը բերել է, որ մենք ունենք ամերիկյան ներդրումներ եվրոպական անվտանգության գործում, բայց մենք պետք է այդ բեռը միասին կիսենք, ուստի պաշտպանական ծախսերը Մեծ Բրիտանիայում միշտ [ազգային ՀՆԱ] 2 տոկոսից ավելին են եղել, ինչպես պահանջում են ՆԱՏՕ կանոնները»։

Սունակը ՆԱՏՕ մյուս երկրներին կոչ է արել «հետեւել ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի օրինակին, որովհետեւ մեր անվտանգությունը հավաքական է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան Ուկրաինային M577 զրահափոխադրիչներ է փոխանցել
Ուկրաինային Լիտվայի երկարաժամկետ օգնությունը հասել է մեկ միլիարդ եվրոյի, իսկ ռազմական օգնությունը մոտ 610 միլիոն եվրո է...
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Politico. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության հաջորդ փաթեթը սովորականից զգալիորեն ավելի մեծ կլինի
Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, որոնք չեն հայտնել իրենց անունները, նոր փաթեթը կներառի զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի
Բրիտանիան 500 մլն ֆունտ և ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում Ուկրաինային
Այս քայլերի մասին պաշտոնապես կհայտարարվի երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Լեհաստան այցի ժամանակ
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Ամենաշատ