News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանը Կուբայում կստեղծի գաղտնի կայան ԱՄՆ-ին հետեւելու համար։ Պեկինը մի քանի միլիարդ դոլար կվճարի կղզում իր օբյեկտի տեղակայման համար, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով գերգաղտնի տվյալներին ծանոթ աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցներն ասել են, որ կայանը կիրականացնի ռադիոլոկացիոն հետախուզություն, մասնավորապես՝ որսալ հաղորդագրություններն ու գաղտնալսել զանգերը, որոնք կիրականացվեն կապի տարբեր միջոցներով, ներառյալ արբանյակայինը։

Աղբյուրների տվյալներով՝ չինական կառույցը կգտնվի ամերիկյան Ֆլորիդա նահանգից 160 կիլոմետր հեռավորության վրա եւ կկարողանա հետեւել այնտեղ տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին, ինչպես նաեւ նավերի տեղաշարժին։

Կուբայում չինական ռազմական օբյեկտի հավանական տեղակայումը տագնապ է առաջացրել Սպիտակ տանը, գրել է The Wall Street Journal-ը։ Զրուցակիցները նշել են, որ Վաշինգտոնը Պեկինը համարում է ամենազգալի տնտեսական եւ ռազմական մրցակիցը։ Չինական կայանը՝ առաջավոր ռազմական եւ հետախուզական հնարավորություններով, որը կգտնվի ԱՄՆ-ին մոտ, կարող է նոր աննախադեպ սպառնալիք դառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ