News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Իտալական Leonardo ընկերությունը տեղեկացրել է, որ պայմանագիր է ստորագրել չնշված քանակությամբ Leonardo C-27J Spartan տուրբոպտուտակային ռազմատրանսպորտային ինքնաթիռներ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին մատակարարելու մասին, գրել է haqqin.az-ը։

Leonardo ընկերությունում տեղեկացրել են, որ ադրբեջանական պատվիրակությունն  այցելել է Իտալիա համաձայնագիրն ստորագրելու համար, ստորագրմանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարների բարձրաստիճան ներկայացուցիչները։ Համաձայնագիրը Ադրբեջանի Զինված ուժերի արդիականացման բաղկացուցիչ մասն է։

«Ամենաբարդ աշխարհագրական ռելիեֆ ունեցող տեղանքում իրենց լավ դրսեւորած C-27J Spartan ինքնաթիռները կարող են կատարել պաշտպանական եւ քաղաքացիական առաջադրանքներ։ Ինքնաթիռները համարվում են կատարյալ ռազմատրանսպորտային առաքելության, օդից պարաշյուտներ եւ նյութեր իջեցնելու, զորքերի տակտիկական աջակցության, հատուկ ջոկատայիններին օգնելու, հումանիտար օգնության եւ տարերային աղետների հետեւանքները վերացնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ