News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանն առցանց եղանակով մասնակցել է Սանկտ-Պետերբուգում կայացած ԱՊՀ մասնակից երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի 40-րդ նիստին:

ՄՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում հավանություն է տրվել թվային շուկաների մասնակիցների գործունեության սկզբունքների և ստանդարտների մոդելային փաստաթղթի, բորսայական առևտրի, դեղամիջոցների ապրանքային շուկաների զարգացման զեկույցների նախագծերին: Քննարկվել են մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունների կիրառման և այլ հարցեր:

ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանն իր խոսքում մասնավորապես շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով օրակարգային թեմաների շրջանակում մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև տեղայնացումն ու կիրառումը և ներկայացրել է Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն ու առաջարկությունները  մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունների կիրառման զեկույցների կատարելագործման վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». ՆԳՆ-ն, նոր նախագծի ընդունմամբ, պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային...
«Դեըրի ֆուդս»-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է...  
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ