News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, այսօր՝ հունիսի 9-ին, քննարկում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործով դատական նիստը դնռփակ անցկացնելու հարցը։ Պաշտպանները լրագրողներին ասել են, որ իրենք նման միջնորդություն չեն ներկայացրել։

Հիշեցնենք, որ տիկին Գայանեն մեղադրվում է  Աշոտ Փաշինյանի «առևանգման»  մեջ, նա կալանավորված է։

Նախքան դատարան մտնելը լրագրողները հարցրեցին Աշոտ Փաշինյանին՝ արդյո՞ք իրեն վատ չի զգում, քանի որ հիմա դատարանում հերոսի մայր է նստած։

«Մեր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր  դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը, դրա մասին արդեն խոսել ենք։ Դա ոչ մեկը չի նսեմացում ու չի կարող նսեմացնել, ևս մեկ անգամ ասում եմ՝ գլուխ եմ խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ, այդ թվում նաև տիկին Գայանեի, բայց  միունույն ժամանակ ասում ենք՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»,- ասաց Աշոտ Փաշինյանը։

Հարցին, թե ինչու է դատարանի բակում մոտեցել զոհվածների ծնողներին, նա պատասխանեց. «նրանք են ինձ մոտեցել: Ես ինձ համար քայլում էի, զբոսնում էի, ինչպես ամեն օր: Ես այդ ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, բայց ոչ տիկին Գայանեի հետ: Շատ փոխադարձ հարգանքով խոսակցություն է  եղել, այդ պատճառով չեմ կարծել, որ որևէ տգեղ միջադեպ կարող էր տեղի ունենալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ