News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ֆիլիպիններում արթնացել է Մայոն հրաբուխը։ Այս մասին տեղեկացրել է Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ֆիլիպինյան ինստիտուտի (Phivolcs) տնօրենը, փոխանցել է CNN Philippines-ը։

2 462 մետր բարձրությամբ հրաբուխը գտնվում է Բիկոլ շրջանում, Լուսոն կղզուց հարավ-արեւելք, Լեգասպի քաղաքից ոչ հեռու։

Մեկ օրում խառնարանից 199 անգամ մոխիր եւ քարեր են արտանետվել, տեղի է ունեցել լավայի, հրաբխային մասնիկների, տաք գազերի եւ մոխրի վեց արտահոսք։ Հրաբխային ակտիվության բարձրացման ֆոնին հայտարարվել է վտանգավորության երրորդ մակարդակ՝ «վտանգավոր ժայթքումների բարձր հավանականության» պատճառով։ Ալբայ նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված։

Ալբայի նահանգապետ Էդսել Լագմանը տեղեկացրել է, որ նախնական տարհանում է կատարվում, արդեն անվտանգ վայրեր է տեղափոխվել երեք հազար մարդ, որոնք ապրում էին հրաբխին մոտ շրջաններում։ Տարհանման ենթակա է եւս 10 հազար մարդ Լեգասպիից, Տաբակոյից, Լիգաոյից, Սանտո Դոմինգոյից, Մալիլիպոտից, Բակակայից եւ Դարագայից։

Յոթ կիլոմետր շառավղում ապրող ամբողջ բնակչության տարհանման մասին որոշում ընդունվելու դեպքում կտարհանվի եւս վեց հազար մարդ։ Սոցիալական ապահովության եւ զարգացման դեպարտամենտը տարհանված բնակչության համար հատկացրել է ավելի քան 100 000 ընտանեկան պարենային փաթեթներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ