News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովին՝ վերջինի դիվանագիտական առաքելության ավարտման առիթով։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով հանրապետության ԱԳՆ-ին, «հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են արդյունավետ համագործակցությունն Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ, դրա զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Ջեյհուն Բայրամովը երախտագիտություն է հայտնել Միխայիլ Բոչարնիկովին ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի, ծագող հարցերի արդյունավետ լուծման համար, հաջողություններ է ցանկացել նրա հետագա գործունեությունում։ Միխայիլ Բոչարնիկովն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բարեկամության եւ համագործակցության վերաբերմունքի համար, որն իր նկատմամբ դրսեւորվել է Ադրբեջանում աշխատելու ընթացքում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կապված երկկողմ հարաբերությունների հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ