News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքներ են առաջադրվել՝ կապված Սպիտակ տնից հեռանալուց հետո գաղտնի պետական ​​փաստաթղթերի օգտագործման հետ, հայտնում են մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ։

Թրամփն իր սոցիալական ցանցում հաստատել է, որ արդարադատության նախարարությունը տեղեկացրել է իր փաստաբաններին, որ իրեն մեղադրանք է առաջադրվել, եւ որ երեքշաբթի նրան կանչել են Մայամիի դաշնային դատարան։

«Բայդենի կոռումպացված վարչակազմը տեղեկացրել է իմ փաստաբաններին, որ ինձ մեղադրանք է առաջադրվել, ըստ երեւույթին, տուփերի տեղադրման հետ կապված», - իր Truth սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Մեղադրական եզրակացությունն առայժմ գաղտնի է պահվում, սակայն CNN-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հայտնել է, որ այն պարունակում է մի քանի քրեական մեղադրանքներ։

Թրամփը կլինի առաջին նախկին նախագահը, ում մեղադրանքներ են ներկայացվել դաշնային դատարանում։

Նրան արդեն առանձին մեղադրանքներ են ներկայացվել Նյու Յորք նահանգում՝  կապված 2016 թվականին մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհու լռության վճարը թաքցնելու նպատակով գործնական փաստաթղթերը կեղծելու մեջ: Նա այս գործով իրեն մեղավոր չի ճանաչել։

Արդարադատության նախարարությունը հետաքննություն է անցկացնում Թրամփի նկատմամաբ 2022 թվականի սկզբից այն բանից հետո, երբ գերատեսչությունն իմացել էր, որ նա հարյուրավոր գաղտնի կառավարական ​​փաստաթղթեր է պահել Ֆլորիդայի իր նստավայրում եւ խոչընդոտել դրանք վերցնելու փորձերին։

Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ նախագահական փաստաթղթերը պատկանում են կառավարությանը եւ պետք է  հանձնվեն Ազգային արխիվ, երբ նախագահը հեռանում է իր պաշտոնից:

Բայց Թրամփը, իբր, հարյուրավոր փաստաթղթեր է վերցրել Սպիտակ տնից եւ ուղարկել դրանք Մար-ա-Լագոյի իր նստավայր: Ընդհանուր առմամբ, դատախազները Թրամփից առգրավել են ավելի քան 300 գաղտնի փաստաթղթեր: Դրանք ունեին գաղտնիության տարբեր աստիճաններ՝ գաղտնի եւ հույժ գաղտնի:

Փաստաթղթերը ստացվել են տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ ԿՀՎ-ից, ՀԴԲ-ից եւ Ազգային անվտանգության գործակալությունից: Փաստաթղթերը կապված են եղել տարբեր ոլորտների հետ՝ ազգային անվտանգության, այդ թվում՝ Չինաստանի եւ Իրանի հրթիռային ծրագրի:

Մեղադրական եզրակացությունը դեռ գաղտնազերծված չէ, սակայն ՀԴԲ-ի օրդերում նշվում են օրենսդրական ակտեր, ոոնք կարող էին խախտվել:

Այս օրենքների խախտումները նախատեսում են 10-ից 20 տարվա ազատազրկում։

Թրամփը հերքում է փաստաթղթերի հետ կապված որեւէ իրավախախտում՝ հետաքննությունն անվանելով «վհուկների որս», որի նպատակն է խանգարել իրեն վերընտրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն, վաղը ժամը 11-ին կհրապարակեն որոշումը. փաստաբան
Քննությունը ավարտվեց և վաղը ժամը 11-ին նշանակվել է որոշման հրապարակում...
«Լիրիկան»` դեղատնից. 43-ամյա կինը կալանավորվեց
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ...
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել...
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում...
«Եթե ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ». Արցախում պայթյունի վայրում գտել են մասունքներ և անձնական իրեր (ֆոտո)
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված…
Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ…
Ամենաշատ