News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Տեղեկության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ընթացիկ վիճակը, գոյություն ունեցող որոշ խնդիրներն ու դրանց լուծման հարցերը։

Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները եւ շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ։ Հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ