News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սուդանի կառավարությունը երկրում ՄԱԿ գերմանացի համաներկայացուցիչ Ֆոլքեր Փերտեսին անցանկալի անձ է հայտարարել։ «Սուդանի Հանրապետության կառավարությունը տեղեկացրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին այն մասին, որ Ֆոլքեր Փերտեսը այսօրվանից հայտարարված է պերսոնա նոն գրատա»,- տեղեկացրել է արտաքին գործերի նախարարությունը Խարթումում ուրբաթ՝ հունիսի 9-ին։

Ավելի վաղ Սուդանի ռազմական խունտայի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը պահանջել էր Փերտեսի հրաժարականը՝ նրա վրա դնելով ապրիլի կեսերին Սուդանի բանակի եւ RSF ռազմականացված խմբավորումների միջեւ բախումների պատասխանատվությունը։ Փերտեսը ներկայում բանակցություններ է վարում Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում։

ՄԱԿ գլխավոր քարտուղարին հղված նամակում ալ-Բուրհանը Ֆոլքեր Փերտեսին մեղադրել է այն բանում, որ նա իր հաշվետվություններում «լռության է մատնել Խարթումում պայթյունավտանգ իրավիճակի առկայությունը մինչեւ մարտական գորոծղությունների սկսվելը։ «Առանց այդ ստի ապստամբների առաջնորդ Դագլոն ռազմական գործողություններ չէր սկսի»,- ընդգծել է ալ-Բուրհանը։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Սուդանում իր համաներկայացուցչին լիակատար աջակցություն է հայտնել։

Հունիսի սկզբին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երկարացրել է Սուդանում համաշխարհային կազմակերպության առաքելության մանդատը, որը գլխավորում է Փերտեսը, բայց միայն կես տարով։ Մինչ այդ 2020թ. սկսված ՄԱԿ առաքելությունը Սուդանում միշտ երկարացվել է մեկ տարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ