News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Ռազմական գործողությունների ակտիվացման ժամանակ ուկրաինական ուժերի շարքերում զգալի կորուստները սպասելի էին։ Հինգշաբթի CNN-ի եթերում նման հայտարարություն է արել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։

Նա նշել է, որ մտադիր չէ կոնկրետ տվյալներ ներկայացնել Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կորուստների վերաբերյալ։ «Բայց սա պատերազմ է», - հավելել է Սպիտակ տան խոսնակը, նշելով, որ Արտյոմովսկի շուրջը (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) եւ ռազմաճակատի այլ հատվածներում «ծանր մարտեր» են ընթանում:

«Բնականաբար, հաշվի առնելով մարտերի ակտիվացումը, կորուստները սպասելի էին»,- ընդգծել է Քիրբին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կկենտրոնանան Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու վրա։

Հունիսի 8-ին CNN-ը, հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ ուկրաինական ուժերը զգալի կորուստներ են կրել իրենց հակահարձակման փորձի ժամանակ, քանի որ ռուսական զորքերի դիմադրությունը սպասվածից ավելի ուժեղ է եղել։ Խոսքը ինչպես տեխնիկայի, այնպես էլ մարդկային կորուստների մասին է։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները պնդում են, որ կորուստները չեն ազդի ուկրաինական հակահարձակման ավելի լայն ծրագրերի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է Իրանից առգրաված ավելի քան 1 միլիոն փամփուշտ
Խոսքը 7,62 միլիմետր տրամաչափով փամփուշտների մասին է
CNN. ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Իրանից առգրաված զենքն ու զինամթերքը
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը այս քայլի մասին կհայտարարի մինչև այս շաբաթվա վերջ
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին...
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ