News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է ինքնաթիռների համար վտանգավոր տուրբուլենտության աճի։ Այս մասին հայտնում է Ռեդինգի համալսարանը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հյուսիսային Ատանտիկայի տիպիկ կետում, որտեղ ամենից շատ ավիամիջանցքներն են անցնում, ուժեղ տուրբուլենտության ընդհանուր տարեկան տեւողությունն ավելացել է 55 տոկոսով․ 1979 թվականի 17,7 ժամից 2020 թվականին այն հասել է 27,4 ժամի։ Չափավոր տուրբուլենտության տեւողությունն ավելացել է 37 տոկոսով՝ 70,0-ից 96,1 ժամի, իսկ թեթեւ տուրբուլենտության տեւողությունը՝ 17 տոկոսով՝ 466,5-ից 546,8 ժամի։

Ըստ հեղինակների՝ այս աճը պայմանավորված է գլոբալ տաքացմամբ, որն իր հերթին մեծապես պայմանավորված է ջերմոցային գազերի անթրոպոգեն արտանետումներով։ Ավելի տաք օդը մեծացնում է տուրբուլենտությունը՝ ավելացնելով հոսանքների տեղաշարժը շիթային հոսքերում:

Գիտնականները եզրակացնում են, որ ավիափոխադրողները պետք է սկսեն մտածել, թե ինչպես են հաղթահարելու ավելացող տուրբուլենտությունը, քանի որ միայն ԱՄՆ-ում այն ոլորտի համար տարեկան արժենում է 150-500 միլիոն դոլար: Յուրաքանչյուր լրացուցիչ րոպե տուրբուլենտության գոտում ոչ միայն անհանգստություն է պատճառում ուղեւորներին, այլեւ հանգեցնում է ինքնաթիռի սավառնակի ինտենսիվ մաշվածության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ