News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեկոյան լավ հանգիստը քնից առաջ օգնում է լավ աշխատել հաջորդ օրվա առաջին կեսին։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Journal of Occupational and Organizational Psychology-ում։

Աշխատանքի հիմքում ընկել են 124 կամավորական աշխատակիցների օրագրային տվյալները 887 օրվա ընթացքում։ Երեկոյան վերականգնում ասելով հեղինակները նկատի են ունեցել ընկերների հետ ժամանցը, ընտանեկան միջոցառումները կամ հանգիստ հոբբին։ Կարեւոր չափորոշիչ է եղել տագնապային եւ բացասական մտքերի բացակայությունը, ինչպես նաեւ հոգեբանական օտարվածությունը։

Պարզվել է, որ նման ժամանացը կապված է հաջորդ օրը լավ տրամադրություն եւ աշխատանքային օր ունենալու հետ, բայց այդ էֆեկտի երկարատեւությունը սահմանափակ է։ Այն դրսեւորվում է միայն առավոտյան եւ անհետանում է երեկոյին մոտ։

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատանքից հետո ամենօրյա վերականգնումը իսկապես օգտակար է աշխատակիցների տրամադրության համար, բայց այդ առավելություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում չեն գործում։ Այսպիսով, մեր արդյունքներն ընդգծում են, որ երեկոյան վերականգնման առավելությունները երկարատեւ չեն։ Մենք նաեւ հայտնաբերել ենք, որ այդ առավելությունների մի մասը, բայց ոչ բոլորը, կարելի է բացատրել լավ հանգստից հետո լավորակ քնով»,- ասել է աշխատանքի հեղինակներից Մայք Առնոլդը։

Գիտնականները խորհուրդ են տալիս թուլացնող ժամանց կազմակերպել  աշխատակիցների համար, ինչը, ամենայն հավանականությամբ, կարող է երկարացնել դրական էֆեկտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ