News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փարիզի համաձայնագրով սահմանված թվերը հազիվ թե իրատեսական լինեն։ Երկիր մոլորակում ջերմոցային գազերի ռեկորդային մակարդակ է հաստատվել, ինչը հանգեցրել է գլոբալ ջերմացման արագացման։ Թե ինչը կփրկի Երկիր մոլորակը՝ գիտեն գիտնականները։

Ինչպես տեղեկացրել է Earth System Science Data պարբերականը, անցած տասնամյակում մոլորակի վրա միջին ջերմաստիճանն արդեն բարձրացել է Ցելսիուսի 0,2 աստիճանով։ Սա տագնապեցնող է, հավաստիացնում են նոր հետազոտության հեղինակները, հետազոտությանը մասնակցել են փորձագետներ ԱՄՆ-ից եւ եվրոպական մի քանի երկրներից։

2013-2023թթ. տասնամյակում ջերմացումը վտանգավոր աստիճանի է հասել՝ պայմանավորված մարդածին գործոններով, այսինքն՝ մարդու գործունեության բացասական ներգործությամբ։ Այդ տարիներին կտրուկ ավելացել է ջերմոցային գազերի արտանետումը՝ հասնելով պատմական առավելագույնին։

Իսկ ընդհանուր առմամբ, մինչինդուստրիալ դարաշրջանում, այսինքն՝ XIX դարից, ջերմաստիճանը երկրի մակերեսին արդեն բարձրացել է 1,26 աստիճանով։ Մինչդեռ 2015թ. Փարիզի համաձայնագիրը  նպատակ էր դրել զսպել ջերմաստիճանի բարձրացումը՝ պահելով 1,5 աստիճանի վրա մինչեւ 2100 թվականը։ Եթե թիվը չապահովվի, մոլորակին սպասվում են նոր հզոր արհավիրքներ։

Իրադարձությունների զարգացումը վկայում է այն մասին, որ մարդու ուժերով այդ խնդիրները չեն լուծվի։ Միակ հույսը հենց Երկրի վրա է։ Ինչպես հավաստիացնում են ռուսաստանցի կլիմայաբանները, ջերմացումն էապես թուլացնել եւ առհասարակ դադարեցնել կկարողանա հրաբուխների հզոր ժայթքումը։

Մոխիրը մթնոլորտում կծածկի արեւի ճառագայթների հասանելիությունը եւ կհանգեցնի սառեցման։ Գուցե, անգամ հակառակ էֆեկտ կստացվի. նոր սառցե դարաշրջանի նման մի բան։ Ամեն բան կախված է բնական արտակարգ իրավիճակների ուժից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ