
Վորոնեժում, անօդաչու թռչող սարքի ընկնելու շրջանում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել, ուրբաթ իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսեւը։
«Վորոնեժի քաղաքապետարանին հանձնարարել եմ շրջանի մասշտաբով արտակարգ դրության ռեժիմ մտցնել, այն թույլ կտա օպերատիվ կերպով վերացնել բազմահարկ շենքի եւ հարեւանությամբ գտնվող մասնավոր տան վնասվածքները։ Վնասվել է մասնավոր տան տանիքը»,- գրել է նա։
Գուսեւի խոսքով՝ վնասված բնակելի տունը չի տարաբնակեցվի։