News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այո՝ Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որտեղ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը կնոջ, դստեր եւ 12 հոգանոց պատվիրակության հետ Լոնդոնում է, որտեղից բազմաթիվ լուսանկարներ են հրապարակվել:

«Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, որոնք որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել ընտանիքիս անդամների հետ և մետրո նստել:

Անհոգ եղեք, ես ու իմ ընտանիքը ցավոք մինչև 2018 թվականը շատ ավելի հաճախ էինք շրջագայում աշխարհով մեկ, քան հիմա, իսկ ինչ վերաբերվում է պետության հաշվին դա անելուն, ապա ասեմ, որ այդտեղ նույնպես սեփական չափանիշով շարժվելը տեղին չէ:

Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում»:

Նշենք, որ այսօր «Hayastan news»-ը ««Կյանքը եռում ա»․ ի՞նչ են անում Ալեն Սիմոնյանը, կինը, դուստրն ու 12 հոգանոց պատվիրակությունը Լոնդոնում» վերնագրով նյութ էր հրապարակել՝ գրելով. «Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն՝ բյուջեի հաշվին, բնականաբար։ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահի հետ է հանդիպել, ինչը կարող էր միայնակ անել և պատվիրակությունը բացարձակ պարտադիր չէր, Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ է հանդիպել, Լորդերի պալատի խոսնակի հետ, Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահի հետ, ինչպես նաև Մշակույթի նախարարի հետ։

Այս գործողությունները կարելի էր անել միայնակ, կամ ու երկու հոգով, կամ այնպես, ինչպես անում են եվրոպացի պաշտոնյաները, որոնք գալիս են Հայաստան, բայց մեկնել Լոնդոն 13 հոգանոց պատվիրակությամբ, որևէ բացատրություն չունի։ Ի վերջո, սա ֆուտբոլ չէ, որ 11  խաղացողի ներկայությունը պարտադիր լինի խաղադաշտում, եթե, իհարկե, կարմիր քարտ չկա։

Բայց, սա դեռ ամենը չէ․ Ալեն Սիմոնյանն իր հետ Լոնդոն է տարել կնոջն ու դստերը։ Ավելին, պաշտոնական հաղորդագրություններից շատ են Ալեն Սիմոնյանի այն լուսանկարները, որտեղ նշում է արել՝ աշխատանքից հետո։

 ՔՊ-ականները, Ալեն Սիմոնյանը, նրա ընտանիքի անդամները շրջել են Լոնդոնում, լուսանկարվել, Ալեն Սիմոնյանը դստերը ցույց է տվել հայտնի Լոնդոնի կամուրջը, այցելել են Բրիտանական թանգարան, լուսանկարվել Անահիտ աստվածահու քանդակի հետ, իսկ կինը երեկոյան Լոնդոնից հրապարակումներ է արել և մակագրել․«Կյանքը եռում ա»։ Իհարկե եռում ա»:

Տպել
Ամենաշատ