
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին «պարոն նախագահ» է անվանել Վաշինգտոնում երկու առաջնորդների հանդիպման ժամանակ, գրում է Daily Express թերթը:
Թերթի լրագրող Ջոն Քինգը նշել է, որ ԱՄՆ նախագահը վրիպում է թույլ տվել։ «Սխալների հակված ԱՄՆ նախագահն արագ ուղղել է իրեն՝ կատակելով, որ բարձրացրել է Սունակի պաշտոնը»,-ասվում է հոդվածում։
Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ 80-ամյա Բայդենը, որը նստած էր Սունակի դիմաց, ասել է. «Դե, պարոն նախագահ․․․պարոն նախագա՞հ։ Ես հենց նոր բարձրացրեցի Ձեր պաշտոնը»։
Սունակը քաղաքավարի ժպտացել է, երբ Բայդենը ստիպված է եղել ուղղել իրեն։