News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ծխախոտի եւ թունդ ալկոհոլային խմիչքների ակցիզն ավելի դանդաղ կաճի։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Ընդ որում, ենթաակցիզային այլ ապրանքների համար այն կսկսի ավելի արագ աճել։

Այսպես, ԵԱՏՄ-ում ընդունված ռազմավարությանը համապատասխան՝ Հայաստանը վերջին երեք տարիներին տարեկան 30 տոկոսով բարձրացրել է թունդ ալկոհոլի, իսկ ծխախոտի դրույքաչափերը՝ 15 տոկոսով։ Դա, ճիշտ է, չի վերաբերել կոնյակին։ 

«Այսպիսով, իրականացվել է ակցիզային հարկի դրույքաչափերի մերձեցման ռազմավարություն, որպեսզի դրանց տարբերության պատճառով գնային բաց չառաջանա։ Չէ՞ որ հակառակ դեպքում կարող էր սկսվել ծխախոտի եւ օղու սպեկուլյատիվ առեւտրի զարգացում»,-պարզաբանեց Պողոսյանը։  

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են իրենց ակցիզի դրույքաչափերը հասցնել 35 եվրոյի՝ 1000 ծխախոտի համար, արդեն 2024 թվականին։ Այդուհանդերձ, թեեւ նպատակային ցուցանիշից թույլատրվում էր շեղվել ընդամենը 20 տոկոսով երկու ուղղություններով, սակայն Հայաստանն անցել է նախատեսված ճանապարհը գրեթե մինչեւ վերջ։

Հիմա ե՛ւ ծխախոտի, ե՛ւ օղու մասոով հայկական ակցիզները հավասարվել են ռուսականին։

«Հետագայում դրանք բարձրացնելն աննպատակահարմար է։ Չէ՞ որ կարող է հակառակ իրավիճակ ստեղծվել։ Օրինակ, «ակցիզային դրախտ» կարող է դառնալ արդեն ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, եւ սպեկուլյատիվ վաճառքները կհոսեն մեր երկրի ուղղությամբ»,-նկատեց փոխնախարարը։

Այդ կապակցությամբ նա առաջարկեց ակցիզային հարկի տարեկան աճի տեմպերն իջեցնել մինչեւ 10 տոկոս ե՛ւ ծխախոտի, ե՛ւ օղու համար։ Այսօրվա դրությամբ դրանք կազմում են համապատասխանաբար 30 եւ 15 տոկոս։ Ինչ վերաբերում է մյուս ենթաակցիզային ապրանքներին, ապա այժմ դրանց դրույքաչափն աճում է տարեկան 3 տոկոսով։

Բավական երկար քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս նախաձեռնությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է...
Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը...
ԱԺ քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը. կտրվի 1 մլրդ դրամի աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Պետական պահպանության ծառայությունը բյուջեից լրացուցիչ 267,4 մլն գումար կստանա՝ «կադրերի արտահոսքը կանխելու համար»
Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի...
Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ
Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի...
20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին
Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ