News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել, հետեւաբար, որեւէ փաստակն հանգամանքի հետ կապված որեւէ զրույց ունենալ, մեկնաբանել չեմ կարող: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Գայանե Մարտիրոսյանի հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, որը այսօր էր պաշտպան դարձել այս գործով:

«Արագացված հետազորությունը նշանակում է, որ ապացույցները չեն հետազոտվում, որ հնչեցվում է  մեղադրական եզրակացությունը, որի հետ կապված  ամբաստանյալը կամ մեղադրյալը իր դիրքորոշումն է հայտնի՝ համաձայն է, թե համաձայն չէ եւ արագացված դատավարություն է իրականացվում առանց ապացույցների հետազոտման: Առանց գայանե Մարտիրոսյանի համաձայնության արագացված դատաքննություն չի կարող կիրառվել»,-ասաց նա:

Հարցին, թե դա ենթադրում է նաեւ մեղքի ընդունում, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Իհարկե»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ տուժող Աշոտ Փաշինյանը եւս համաձայնել է դատարանի վճռին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով այսօր դատապարտվեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։

Դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 1 տարի ժամկետով։ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

Նշենք, որ դատարանը միանձնյա որոշել էր գործը քննել դռնփակ ռեժիմով, ինչին համաձայն է եղել Գայանե Մարտիրոսյանը, որն այսօր հրաժարվել է իր պաշտպաններից՝ դիրքորոշումներում հակասության պատճառով։

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը։

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։

Նշենք, որ գործով նախաքննությունը բավականին կարճ է տևել։ Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ