News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ՝ միջոցների խստության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Նոր սահմանափակումները պետք է վերաբերեն երրորդ երկրներին, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել արդեն իսկ ձեռնարկված միջոցները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը

Նոր պատժամիջոցները պետք է սահմանափակեն Հայաստանից, ԱՄԷ-ից, Ղազախստանից եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներից ԵՄ հիմնական ապրանքներ արտահանելու հնարավորությունը։ Դրանց միջոցով Ռուսաստան են ներմուծվում ներկրման համար արգելված ապրանքներ։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Ֆրանսիան եւ Գերմանիան փորձում են նվազեցնել այդ երկրների դեմ ձեռնարկված միջոցների խստությունը։ Որոշ դիվանագետներ, անանունության պայմանով, խոստովանել են, որ մտավախություն ունեն, որ սահմանափակումները կարող են իրենց էլ ավելի մոտեցնել Ռուսաստանին։

Մյուս դիվանագետները մտավախություն ունեն, որ թուլացած մեխանիզմը կդառնա չափազանց բարդ եւ անարդյունավետ:

Դիվանագետներից մեկը խոստացել է, որ տարաձայնությունները կարող են հարթվել հունիսի 12-16-ի ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է Իրանից առգրաված ավելի քան 1 միլիոն փամփուշտ
Խոսքը 7,62 միլիմետր տրամաչափով փամփուշտների մասին է
CNN. ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Իրանից առգրաված զենքն ու զինամթերքը
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը այս քայլի մասին կհայտարարի մինչև այս շաբաթվա վերջ
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին...
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ