News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է  ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 54-րդ նիստին:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ կայացված որոշումների կատարման ընթացքի, հետագա համագործակցության ուղղությունների, հակամենաշնորհային կոմպլաենսի միջոցով մրցակցային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, հակամրցակցային և մրցակցությունը սահմանափակող այլ համաձայնությունների արդյունքում պետությանը հասցված վնասի դատական կարգով վերականգնման  և օրակարգային այլ թեմաների վերաբերյալ:

ՄՊՀ  նախագահը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:

Իր խոսքում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է մասնակիցներին ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակում համատեղ գործունեության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ խորհուրդն ապահովել է պայմաններ  ԱՊՀ տարածքում արդար ու բարեխղիճ մրցակցության համար և ամրապնդել մասնակից պետությունների մրցակցային գերատեսչությունների համագործակցությունը: Զեկույցում մասնավորապես անդրադարձ է կատարվել զեղչերի և այլ ակցիաների նոր կարգավորումներին և դրանց կիրարկման արդյունքներին, էլեկտրոնային առևտրի և աջակցող միջոցների ոլորտներում իրականացված ուսումնասիրություններին, իրավակիրառ գործունեության շրջանակում հարուցված առավել ուշագրավ վարույթներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել 
Ֆրանսիայից ռազմական օգնության տրամադրման հնարավոր խոչընդոտ կարող է լինել ոչ միայն...
Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը մեկնարկել էր 2000-ականներից. Վլադիմիր Վարդանյան
Եթե նայենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացրած այն երկրների աշխարհագրությունը, ապա կտեսնենք, որ…
Պապիկյանի փոխարեն Տուլայում ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է Արտակ Տոնոյանը
Այդ նիստին նաև մասնակցում է Ադրբեջանի ՊՆ նախարարը․․․
Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համար. Շոյգու
Նա առաջարկել է «քննարկել գլոբալ օրակարգը...
Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել առ այն, որ այսօր Տուլայում ԱՊՀ...
Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունները մասնակցում են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Ութ երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Տուլա...
Ամենաշատ