News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց գրավիչ է համարում արհեստական բանականության ապագան՝ կարևորելով, սակայն, որ հաշվի առնվեն էթիկական հետևանքները և ապահովվի արհեստական բանականության՝ օգտակար ու պատասխանատու կերպով մշակումն ու օգտագործումը: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հունիսի 9-ին, Սոչիում ընթացող Եվրասիական կոնգրեսին իր ելույթում:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաշխարհային մակարդակով հավասար տնտեսական մրցակցության ապահովման առանցքային բաղադրիչն առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների արդյունավետ զարգացումն է։

Առանձնակի ցանկանում եմ անդրադառնալ արհեստական բանականության՝ արագ զարգացող ոլորտին, որը կարող է փոխել մարդկային կյանքի շատ ոլորտներ: Ըստ փորձագետների կանխատեսման՝ ապագայում արհեստական բանականության ալգորիթմները կդառնան ավելի անհատականացված՝ թույլ տալով անհատական նախապատվությունների հիման վրա կարգավորել փորձը և ծառայությունները, ինչպես նաև՝ արհեստական բանականությունը կդառնա ավելի ու ավելի առաջադեմ և ավելի ինտեգրված հասարակության մեջ:

Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները և ապահովել, որ արհեստական բանականությունը մշակվի և օգտագործվի պատասխանատու և օգտակար կերպով:

Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը, ուստի մեծ նշանակություն ունի մարդկային ներուժի զարգացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում
Ֆերմեր Պավել Բալյանը հաշվարկել է տարիների ընթացքում իր կրած նյութական վնասի չափը...
Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն
Այս ամբողջ ընթացքում նրանք միայն ցանցի փոփոխությամբ կարողացել են ստանալ լիարժեք կապ...
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին՝ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին. Aravot.am
Վիվա-ՄՏՍ-ից պատասխանել են, որ սեպտեմբերի 27-ից նույնպես գործում է սակագնային հատուկ պլան՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների...
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում (ֆոտո)
Շատերը, ֆիզիկապես հնարավորություն չունենալով ներկա գտնվելու, հանդիպմանը հետևում էին Fastexverse մետատիրույթում...
Էրդողանը Իլոն Մասկին հրավիրել է 2024 թվականի Թուրքիայի տեխնոլոգիական ցուցահանդեսին
Հավատում եմ, որ փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ․․․
Իրատեսական է ՏՏ, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. Լյուքսեմբուրքի դեսպան
ԲՏԱ նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին...
Ամենաշատ