
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի նախկին պետ Ռիչարդ Դաննաթը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինացի զինվորականները թույլ կետեր են փնտրում ռուսական բանակի պաշտպանական գծերում: Նրա խոսքով՝ Կիեւն արդեն անցնում է խոստացված հակահարձակմանը։
Դաննաթի խոսքով՝ Կախովկայի ՀԷԿ-ում փլուզումից հետո հեղեղման պատճառով Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա Խերսոնով շարժվել դեպի Ղրիմ: Այս առումով հակահարձակումը սկսվում է սպասվածից դանդաղ։ Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են արեւմտյան տանկերով եւ այլ ռազմական տեխնիկայով հարձակվել ռուսական դիրքերի վրա, հայտարարել Է գեներալը:
Դաննաթը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերի հաջող հարվածը կարող է «կոտրել ռուսական բանակի մարտական ոգին»։ Նույն դիրքորոշումն ունի նաեւ Մեծ Բրիտանիայի Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի ցամաքային մարտական գործողությունների ավագ գիտաշխատող Ջեք Ուոթլինգը:
Ուոթլինգի խոսքով ՝ Կիեւը հստակ որոշել է, որ այժմ եկել է լայնամասշտաբ հարձակման պահը, այն պահը, երբ ուկրաինական զորքերը կարող են փորձել դուրս մղել ռուս զինվորականներին իրենց պաշտպանական դիրքերից: