News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանի փոստը» («Почта России») ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երեւան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են փոստային օպերատորի մամուլի ծառայությունում։ «Ռուսաստանի փոստն» «Ազիմուտ» ավիաընկերության հետ ստորագրել է համաձայնագիր Միներալնիե Վոդիի Լերմոնտովի անվան օդանավակայանից Հայաստանի մայրաքաղաք կանոնավոր չվերթերով միջազգային ծանրոցների ամենօրյա փոխադրման շուրջ։ Այժմ Ստավրոպոլի երկրամասից եւ Հյուսիսային Կովկասի հանրապետություններից փոստի հաճախորդների ծանրոցները Երեւան կհասցվեն ուղիղ գծով՝ շրջանցելով Մոսկվան», - հայտնել են մամուլի ծառայությունում։

Լերմոնտովի անվան օդանավակայանի համար Երեւանը առաջին միջազգային փոստային ուղղությունն է։ «Ռուսաստանի փոստը» նաեւ դիտարկում է Միներալնիե Վոդիի օդանավակայանում ապագայում փոստային փոխանակման լիարժեք միջազգային կետի բացման հնարավորությունը։ Ինչպես պարզաբանել է «Ռուսաստանի փոստի» էլեկտրոնային առեւտրի Հյուսիսային Կովկասի մակրոտարածաշրջանի փոխտնօրեն Վիտալի Աֆանասեւը, որի խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ, երթուղով ուղիղ հաղորդակցությունը լրջորեն կկրճատի փոստային առաքումների ժամանակը։ Թեստերի ավարտից հետո դա կհանգեցնի ծառայության արժեքի նվազման՝ լոգիստիկական շղթայի օպտիմալացման շնորհիվ։ Աֆանասեւը հավելել է, որ «Ռուսաստանի փոստը» Միներալնիե Վոդիից Երեւան ուղիղ չվերթերի գործարկմամբ նախատեսում է կրկնապատկել Հայաստանի մայրաքաղաք ուղարկվող ծանրոցների քանակը։ Այսպես, 2022 թվականին դրանց թիվը եղել է հազարից փոքր-ինչ ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ քաղաքագետը նկարագրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները
Աշխատանքային միգրանտները կարող են արտաքսվել Հայաստան․․․
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմին
ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ...
«Հրապարակ». ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն
Լուր ստացվեց, որ սննդի մեծ ցանցերից մեկն է կապվել հայաստանյան մատակարարի հետ եւ ասել, որ առաջիկայում...
Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ. Հակոբ Արշակյան
Հայաստանը մշտապես մեծ ուշադրություն է արժանացնում ՌԴ-ի հետ ունեցած մեր...
Զատուլինը վիրավորական է անվանել Պուտինի՝ Հայաստան մուտք գործելու ֆորմալ արգելքը
Չեմ կարծում, որ ՌԴ նախագահը ցանկանում էր մոտ ապագայում այցելել Հայաստան...
Պեսկով. Կրեմլը չէր ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից
Իհարկե, չէինք ցանկանա, որ նախագահը ինչ-ինչ պատճառներով ստիպված լինի մի օր հրաժարվել Հայաստան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ