News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը՝ նախարարների կոմիտեն, կոչ է արել Թուրքիային բանտից ազատել բարերար եւ իրավապաշտպան Օսման Քավալային եւ քուրդ քաղաքական գործիչներ Սելահաթթին Դեմիրթաշին եւ Ֆիգեն Յուքսեքդաղին: Կոմիտեն նաեւ հայտարարել է, որ կարող է պատժամիջոցներ սահմանել արդեն սեպտեմբերին, եթե Անկարան չկատարի այդ պահանջները, հաղորդում է Balkan Insight-ը:

Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում քննարկման համար պետք է պատրաստվի պատժամիջոցների հնարավոր տարբերակները որոշող փաստաթուղթ։

Balkan Insight-ի տվյալներով՝ միջոցառումները ներառում են նաեւ Թուրքիայի հեռացումը Եվրոպայի Խորհրդից։ 

Կոմիտեն ընդգծել է, որ Քավալայի ձերբակալությունը ողջամիտ հիմքեր չի ունեցել եւ կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաեւ ազատ արձակել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահներ Դեմիրթաշին եւ Յուքսեքդաղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Թուրքիայում 6 ընդդիմադիր հեռուստաալիքների մեղադրել են ընտրությունները լուսաբանելիս «հանրությանը վիրավորելու» մեջ
Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTUK) հայտնել է, որ բողոքները ներկայացրել են հեռուստադիտողները․․․
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին
Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կշարունակի պայքարը...
Ամենաշատ