News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այցելել են նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի շինհրապարակ:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կենտրոնի նորանշանակ տնօրեն Տաթև Մատինյանը ծանոթացրել է ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ներկայացրել է բարեփոխումների ընթացքը, կենտրոնի բացման ժամկետները և բանակցային գործընթացը:

Նախարարը խոսել է նորաստեղծ Կենտրոնի գործունեության մասին՝ կարևորելով դրա դերը Հայաստանում և տարածաշրջանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման գործում։ Գրիգոր Մինասյանը նշել է, որ ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված արբիտրաժային կենտրոնի ստեղծումն ու գործարկումն արդեն կյանքի է կոչվում:

Նախարարի խոսքով՝ Կենտրոնը կարևոր է, այն իմաստով, որ և´ Հայաստանում, և´ արտասահմանում գործող բիզնեսներին, ներառյալ Հայաստանում ներդրումներ իրականացնող և նախատեսող, հնարավորություն է ընձեռելու վեճերը վստահել մասնագիտացված կառույցի, որը ներգրավելով լավագույն մասնագետներին՝ դրանք կլուծի արդարացի և ժամանակակից չափանիշներին ու մոտեցումներին համապատասխան։

Անդրեա Վիկտորինը նույնպես ողջունել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծումը և մեկ անգամ ևս վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունն՝ աջակցելու այս ուղղությամբ հետագա համագործակցությանը։

Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը նշել է, որ Կետրոնը միտում ունի լուծելու ոչ միայն ներպետական գործերը, այլև դառնալով միջազգային արբիտրաժային հաստատություն, Հայաստան ներգրավելու ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային գործեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՀ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետը կախված է Կիևից
Կան չափանիշներ, որոնք վերաբերում են դատական ​​համակարգին, իրավակարգին, երկրի տնտեսական պատրաստվածությանը
Բորել․ Միգրացիան կարող է կործանարար ուժ դառնալ ԵՄ-ի համար
Եվրոպայում աճում է ազգայնականությունը, բայց դա ավելի շատ միգրացիայի, քան եվրասկեպտիցիզմի մասին է
ԵՀ-ը պատրաստվում է առաջարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել
Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա հաջորդ ամիս սկսել անդամակցության բազմամյա գործընթացը
Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Մենք խոսեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա քայլերի մասին...
Եվրագոտու տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, երրորդ եռամսյակում կնվազի. PMI
Եվրոգոտու ծառայությունների PMI-ի տվյալները ներկայացնում են մռայլ պատկեր...
Ակնկալվում է, որ Ուկրաինայի պատերազմը մեծ ազդեցություն կունենա եվրոպական երկրների տնտեսությունների վրա
Եվրոպան տեսել է էներգակիրների գների աճ, ֆինանսական շուկաներում ցնցումներ...
Ամենաշատ