News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Վայք-Մեղրի մայրուղի): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքներն ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել բարվոք և նորոգ վիճակում.

խոհանոցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել.

կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով.

սանհանգույցը ենթակա է եղել վերանորոգման:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ