News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանն ակնկալում է, որ Ադրբեջանի՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին չմասնակցելու պատճառը, իրոք, բովանդակային խնդրի հետ կապված չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Ադրբեջանը բանակցություններին չմասնակցելը պատճառաբանել է տեխնիկան հարցերով, եւ Հայաստանին միայն այսքանն է հայտնի, չգիտեմ՝ ԱՄՆ մեր գործընկերներն այլ մանրամասնություններ հայտնի են, թե՝ ոչ, բայց ակնկալինքն այն է, որ, իրոք, բովանդակային խնդիր չլինի եւ այս ամսվա ընթացքում տեղի կունենա»,- ասաց Խանդանյանը։

Սարգիս Խանդանյանը նկատում է՝ սպասվող բանակցություններից առաջ Ադրբեջանը մշտապես սրում է իրավիճակը Հայաստանի եւ Արցախի սահմանին, ինչը կրկին փաստում է ապակառուցողական տրամադրվածության մասին եւ ավելի կորզելու ցանկության։

«Հայաստանը միշտ առավելագույնն է անում, որ ցուցադրի իր կառուցողական կեցվածքը բանակցություններում, եւ երբ մոտենա պահը միջեւ տեսակետները կհամընկնեն, կերեւա՝ անկեղծ էր Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում, թե՝ ոչ։ Լեզվի շուրջ հնարավորություն է եղել համաձայնության գալ, բայց կան սկզբունաքային հարցեր, որոնց շուրջ խոսակցությունը դեռ պետք է շարունակվի, եւ համաձայնություններ ձեռք բերվեն»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ