News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Ամստերդամի վերաքննիչ դատարանի՝ «սկյութական ոսկու» հավաքածուն Ուկրաինային փոխանցելու մասին որոշումը, ուրբաթ՝ հունիսի 9-ին, հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։ Սա նշանակում է, որ Ալարդ Փիրսոնի թանգարանը, որը պահում էր «սկյութական ոսկին», պարտավոր է հավաքածուն տեղափոխել Կիև, այլ ոչ թե Ղրիմի թանգարաններ, որտեղից այն ուղարկվել է Նիդեռլանդներ՝ Ղրիմի ռուսական բռնակցումից անմիջապես առաջ։

2014 թվականի փետրվարին «Սկյութական ոսկու» հավաքածուն, որը թվով մի քանի հարյուր ցուցանմուշ է, ուղարկվել է Ղրիմի թանգարաններից Նիդեռլանդներում ցուցադրության։ Այն բանից հետո, երբ թերակղզին բռնակցվեց Ռուսաստանին, հավաքածուի վերադարձը դարձավ վիճաբանության առարկա։ Ե՛վ Ղրիմի թանգարանները, և՛ Ուկրաինան պահանջել են վերադարձնել այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ