
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների վերաբերյալ բանաձեւ է ընդունել։
Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ բանաձեւը դատապարտում է «բռնի ժողովրդագրական փոփոխություններն այս տարածքներում, վերահաստատում է փախստականների իրավունքը՝ անկախ էթնիկ պատկանելությունից՝ արժանապատվորեն և ապահով վերադառնալու իրենց տները, և ընդգծում է նրանց սեփականության իրավունքները հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությունը:
2008 թվականից ի վեր ՄԱԿ-ը ամեն տարի նմանատիպ բանաձեւ է ընդունում։