
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է այս ամիս այցելել Չինաստան։
Associated Press-ի փոխանցմամբ՝ Բլինկենի այցը Չինաստան պայմանավորված է այն հանգամանքով, որ Բայդենի վարչակազմը ձգտում է բարելավել Չինաստանի հետ լարված հարաբերությունները։
ԱՄՆ պետքարտուղարի այցը սպասվում է հունիսի 18-ին։ Նա հանդիպումներ կունենա Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարարի և, հնարավոր է, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։