News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 9-ին, ժամը 17։23-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Հանքավան գյուղի մոտակա սարում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ «Անի Ռեզորթ» հյուրանոցի մոտակա անտառում հայտնաբերել են քաղաքացի Ռ․ Ա․-ին (ծնված 1950 թ.) և ուղեկցել անվտանգ տարածք։

Տպել
Ամենաշատ