
Հունիսի 9-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն կանչել է Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Կոզուկիին, որպեսզի ներկայացնեն Ճապոնիայի կառավարության որոշումը՝ սկսելու ռազմական տեխնիկայի (զրահամեքենաներ, ամենագնաց մեքենաների) մատակարարումն Ուկրաինա։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ճապոնական կողմին ասվել է, որ այս քայլը կհանգեցնի ռազմական գործողությունների սրման և Կիևի ռեժիմի մարդկային զոհերի թվի հետագա աճին։ Ընդգծվել է, որ վարչապետ Կիսիդայի վարչակազմն այդպիսով պետք է պատրաստ լինի կիսել իր պատասխանատվությունը քաղաքացիական բնակչության մահվան համար, այդ թվում՝ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում՝ ուկրաինացի ահաբեկիչների հանցավոր գործողությունների հետևանքով, որոնք ակտիվորեն օգտագործում են Կիևին տրամադրված զինտեխնիկան։