News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեից:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ գրության մեջ մասնավորապես նշված է. «Շատ կարեւոր է իրազեկել Հայաստանի սահմանին տեղի ունեցողի մասին՝ թույլ չտալու համար, որ նման կործանարար իրավիճակ հաստատվի։ Սա անձամբ իմ հանձնառությունն է՝ որպես Հայաստանի եւ Արցախի բարեկամի, կամքը՝ որպես Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի, ինչպես նաեւ պարտքը՝ որպես ազատության, ինքնիշխանության եւ համերաշխության արժեքներին հավատարիմ Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցչի»։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Օվերն- Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն բաց նամակով դիմել էր Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնին, որում ներկայացրել է ՀՀ կատարած այցի ընթացքում ՀՀ սահմանագծին եւ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ միջանցքի ապօրինի փակ լինելու պատճառով արցախահայությանը սպառնացող վտանգները։

Նամակում Վոքիեն մասնավորապես գրել է.

«․․․Ես կարողացա զգալ այն ծայրահեղ բռնությունը, որով փորձ է արվում շնչահեղձ անել մի ժողովրդի՝ ստիպելով նրան լքել իր պապենական հողը: Միեւնույն ժամանակ կարողացա տեսնել այս բնակչության կապվածությունն իր հողին եւ մեր գործելու կարողության հանդեպ նրա հավատը: Սակայն այսօր մի հայտարարությամբ կարծես թե արդեն կանխորոշվել է նրանց ճակատագիրը: Խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ Արցախը թշնամի Ադրբեջանի ենթակայության տակ դնելու հեռանկարն էթնիկ զտման վտանգ է ներկայացնում հայկական այս տարածքի համար։ ․․․

Ուզում եմ խոսել այն մարդկանց անունից, ովքեր այսօր իրենց լքված են զգում եւ կոչ են անում Ֆրանսիային՝ իր կշիռը օգտագործել եվրոպական եւ միջազգային ասպարեզում արցախահայության ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Միանում եմ իրենց կոչին եւ, հետեւաբար, հանդիսավոր կերպով խնդրում եմ, որ Ֆրանսիան ամեն ինչ անի, որպեսզի հարգվեն Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ պաշտպանվելու իրավունքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ