
Հունիսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև։
Ինչպես հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության երկկողմ օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարցերի շուրջ։
Ուշադրության է արժանացել Բաքվի դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաև օրակարգային բաց հարցերի լուծման հեռանկարները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։