News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը


Արցախցի ջութակահար Մարինեն ջութակ է պարապում ընդունելության քննությունների համար։ 17-ամյա մտադիր դիմել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,եւ քննություններին մասնակցելու համար Մարինեի ներկայությունը պարտադիր է։

Ինչպես է շրջափակման պայմաններում Մարինեն հասնելու Երեւան, չգիտի, բայց շարունակում է առանց ընդմիջումի պատրաստվել քննություններին։

«Հույս ունեինք, որ ամեն ինչ սահուն կընթանա, սովորականի նման, ինչպես նախորդ տարիներին, մենք էլ այս տարի կկարողանանք գնալ Հայաստան, եւ այնտեղ հանձնել քննությունները: Սակայն շրջափակումից հետո ամեն ինչ փոխվեց: Մինչեւ հիմա սպասում ենք այն հույսով, որ գնալու ենք քննությունները հանձնելու»,- ասում է Մարինե Սարգսյանը:

Մարինեն 10 տարի է՝ ջութակ է նվագում, կոնսերվատորիա ընդունվելը նրա երազանքն է։ Մարինեի պես շուրջ 200 արցախցի կա, որ դիմել է հայաստանյան բուհեր եւ հնարավորություն չունի մասնակցելու ընդունելության քննություններին։

Աննա Խուրշուդյանը 3 տարի է՝ մի քանի առարկաներ է պարապում է՝  Ֆրանսիական համալսարան ընդունվելու համար.

«Մի քանի տարի է՝ նպատակ եմ դրել ընդունվել Ֆրանսիական համալսարան: Ինձ թվում էր, թե խնդիրներ չեն առաջանա, ամեն ինչ հարթ կլինի, բայց սկսվեց շրջափակումը: Ես մտավախություն ունեի, թե չեմ կարողանալու գնալ, որովհետեւ քննությունը հենց այնտեղ էլ պիտի հանձնեի: Հետո խոսեցինք համալսարանի ներկայացուցիչների հետ, որտեղից մեզ հուսադրեցին, նշելով, որ կկարողանան օնլայն կազմակերպել քննությունների հանձնումը»:

Քննություններին մասնակցելու, իսկ սեպտեմբերից Երեւան տեղափոխվելու համար դիմորդներն արդեն դիմել են Արցախի կառավարությանը, ռուս խաղաղապահներին, Կարմիր Խաչին, բայց դեռեւս արձագանք չեն ստացել։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նույնպես խնդրի մասին բարձրաձայնել է, բայց լուծում դեռեւս չկա:

«Հարյուրավոր երեխաներ, որոնք պետք է իրենց կրթությունը շարունակեն հայաստանյան կամ արտասահմանյան ուսումնական հաստատություններում, այսօր չունեն հնարավորություն տեղափոխվելու: Կան դիմորդներ, որոնք նաեւ քննություններ պետք է հանձնեն Հայաստանում, եւ օրինակ՝ Արցախում բացակայում է միջազգային քննական կենտրոններ: Լրջագույն մտահոգություններ կան նաեւ սեպտեմբերի 1-ի նոր ուսումնական տարվա մեր ուսանողների մասնակցությունը ապահովելու տեսանկյունից»,- նշեց Գեղամ Ստեփանյանը:

Նշենք, որ Արցախում միասնական քննություններն անցկացվում են նույն օրերին, ինչ Հայաստանում։ Այս փուլում դիմորդներն այսօր առաջին քննությունն են հանձնել «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու» առարկաներից: Արցախցի շրջանավարտներից 572–ն է դիմել համալսարաններ, որոնից  198-ը՝ Հայաստանի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ