News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն աջակցում է ցանկացած քայլ եւ նախաձեռնություն, որն իսկապես աշխատում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Կարգավորման միակ ոչ այլընտրանքային հիմքը պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել երեք երկրների (Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի) ղեկավարների կողմից. այն ամենը, ինչ նպաստում է դրանց իրականացմանը, Ռուսաստանը պատրաստ է աջակցել։ Ռուսաստանի առաջնահերթությունը տարածաշրջանի պետությունների հարաբերությունների կարգավորումն է, այն ներուժի իրացումը, որն ունի Հարավային Կովկասը զարգացման առումով։ Այս մասին «Իրավունք» թերթին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում են տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը չի բխում Ռուսաստանի շահերից։

«Եթե տարածաշրջանում գործենք դիմակայության տրամաբանությունից ելնելով` ապա կաղավաղվոեն բուն նպատակներն ու աշխատանքի մեթոդները։ Դա, իմ կարծիքով, լուրջ խնդիրներ է ստեղծում իրական կարգավորման տեսանկյունից, որը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից, այլ ոչ թե տարածաշրջանին խորթ աշխարհաքաղաքական նկրտումներով առաջնորդվող արտաքին ուժերի շահերից», - նշել է Կոպիրկինը։

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա։ Այս մասին «Իրավունք» թերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ես համոզված եմ, և դա Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, չնայած բոլոր կշտամբանքներին, իսկապես կատարում է իր առջև դրված խնդիրները», - ասել է Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Մոսկվան, պատրաստ է աջակցել կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։

«Բանակցությունների եւ բովանդակությունը, եւ տեմպերը կախված են կողմերից, նրանք են որոշում պատրաստակամությունը։ Մենք պետք է ձգտենք հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որոնք արդարացի կհամարեն երկու երկրները։ Այսինքն՝ այն համաձայնագրերը, որոնք իսկապես կնպաստեին տեւական, երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»,- ասաց Կոպիրկինը։

Նա կարծում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում առաջընթաց է նկատվում, եւ կողմերը բավականին մոտ են պայմանավորվածություններին։

Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ինչպես անվտանգության ապահովմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենսագործունեության ապահովմանն աջակցելուն ու լայնածավալ էսկալացիայի կանխարգելմանը:

«Դա իրագործվում է։ Ես այսօրվա դրությամբ չեմ տեսնում մի ուժ, որը կարող էր այդ դերը կատարել Լեռնային Ղարաբաղում», - ասել է Կոպիրկինը։

ՀՀ-ում ՌԴ դեսպանը նաև նշել է, որ եթե խոսվի հեռանկարի մասին, ապա ինչ-որ ուժեր մտցնելու համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը։

Բացի այդ, Կոպիրկինի խոսքով, հաշվի առնելով միջազգային խաղաղապահ առաքելությունների կիրառման փորձը, չարժե էյֆորիայի մատնվել տարբեր տեսակի միջազգային և այլ կառույցների խաղաղպահ առաքելություններ ներգրավելու հնարավորությունների դեպքում: Մասնավորապես, առկա է Ուկրաինայի, Հարավսլավիայի փորձը։

«Այս փորձը ցույց է տալիս, որ ինչ-որ միջազգային ներկայություն ոչ մի կերպ չի հանդիսանում առկա խնդիրների համադարման միջոց և միշտ չէ, որ նպաստում է դրանց լուծմանը»,- նշել է Կոպիրկինը։

ՌԴ դեսպանը կոչ է արել իրավիճակին նայել ավելի իրատեսական եւ սթափ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ