
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքում է տարածել սոցկայքերով Թուրքիայի նախագահի վիրահատվելու մասին լուրերի հետ կապված։
Թուրքական Sondakikaկայքի փոխանցմամբ՝ Էրդողանի աշխատակազմի կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, որ սոցկայքերում տարածվող լուրերը, թե իբր առաջիկայում Էրդողանը վիրահատության է ենթարկվելու, չեն համապատասխանում իրականությանը։ «Նախագահը որեւէ վիրահատության չի պատրաստվում»,–նշվել է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ թուրք լրագրող Ջան Աքաթլըն իր էջում գրել էր, թե Թուրքիայի նախագահը առաջիկայում վիրահատության է ենթարկվելու, որի արդյունքներից ելնելով կորոշի մնալ պաշտոնին թե հրաժարական տալ։