News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 9-ին, ժամը 23։27-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, շրջվել և բռնկվել։

Նախնական տվյալներով կա 4 տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։55-ին, մարվել հունիսի 10-ին, ժամը 00։18-ին։ Այրվել է ավտոմեքենան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ