
Ավստրալիայի Մաքքուորի կղզում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի պետական երկրաբանական բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Էպիկենտրոնը գտնվել է կղզու արեւելյան ափից մոտ 420 կմ հարավ, որտեղ գտնվում է Մաքքուորի Այլենդի գիտական ենթարկտիկական կայանը։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել: