News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Աբխազիայի հետ Վ. Գ. Արձինբայի անվան «Սուխում» միջազգային օդանավակայանի վերականգնման մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է մոտ ժամանակներս: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Նովակն աշխատանքային այց է կատարել Աբխազիա, որտեղ բանակցություններ է վարել հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հետ եւ հանդիպել Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ սոցիալ-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հետ: Այցի ընթացքում քննարկվել են Աբխազիայում ռուս ներդրողների մասնակցությամբ առողջարանային-զբոսաշրջային ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման եւ վերականգնման պայմանները: Բացի այդ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աբխազիայի էներգաանվտանգության ապահովման հարցերը, էներգաապահովման օպտիմալացման ճանապարհային քարտեզի իրականացումը, ինչպես նաեւ Ռուսաստանից Աբխազիա նավթամթերքի մատակարարման պայմանները:

Նովակը նշել է, որ Ռուսաստանի եւ Աբխազիայի առեւտրատնտեսական շրջանառությունն անցյալ տարի աճել է 73 տոկոսով: «Եվ ես կարծում եմ, որ սա վերին շեմը չէ, փոխգործակցության ամենատարբեր ոլորտներում մեծ ներուժ կա»,-հավելել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ